Բաժին. Ֆինանսական

Բլումբերգ. Ռուս-ուկրաինական պատերազմը հայկական Դրամը դասել է աշխարհի լավագույնների շարքին

Ամերիկյան Բլումբերգ գործակալությունը գրում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի, Վրաստանի և Տաջիկստանի ազգային արժույթները դարձրել է ԱՄՆ դոլարի նկատմամբ առավել ամրացած փոխարժեք ունեցողներ։ Սա իր հերթին բերում է միլիարդավոր դոլարների խնայողության։

Հայկական դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 22%-ով, ինչը աշխարհում լավագույն արդյունքն է։ Ինչ մնում է Վրաստանին և Տաջիկստանին, ապա Լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ ամրապնդվել է 16%-ով, իսկ Սոմոնիի դեպքում՝ 10%-ով։

Պատերազմի պատճառով նշված երկրներ տեղափոխվել են բազմաթիվ ռուսաստանցիներ, ինչն է ազդել է դրամական փոխանցումների ծավալի վրա։ 2022թ. առաջին 10 ամսում Ռուսաստան-Հայաստան դրամական փոխանցումների ծավալը քառապտկվել է, իսկ դրամի փոխարժեքը 2004թ.-ից ամենաբարձր ցուցանիշի վրա է։

Share