Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 23/12/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.39%-ով և կազմել 79.35 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.92%-ով և կազմել 83.97 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.31%-ով և կազմել 1806.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.38%-ով և կազմել 23.92 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 4.61%-ով և կազմել 1030.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 2389.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.47%-ով և կազմել 8349.50 դոլար, կապարի գինն աճել է 2.57%-ով և կազմել 2273.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.05%-ով և կազմել 29547.00 դոլար, անագի գինն աճել է 0.02%-ով և կազմել 23934.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.58%-ով և կազմել 2965.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.78%-ով և կազմել 60230.22 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 33203.93 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 3844.82 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 10497.86 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 13940.93 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 6504.90 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 7473.01 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.64%-ով և կազմել 963.51 կետ:

Share