Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. Հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի չեն լինի 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։

Վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը,  հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, բացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի։

Share