Բաժին. Ֆինանսական

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է «ՏԱՐՎԱ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն արժանացել է բրիտանական հեղինակավոր The Banker պարբերականի կողմից անցկացվող «2011 թվականի Տարվա Բանկը» մրցանակաբաշխության «Տարվա Բանկը Հայաստանում» մրցանակին: Լոնդոնում կայացած պաշտոնական արարողությանը մրցանակը ստացել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Տնօրենների Խորհրդի անդամ Մարկ Էմմերսոնը: Ընդհանուր առմամբ,  ԷյչԷսԲիՍի-ն արժանացել է վեց մրցանակի, ներառյալ` Էյչ-Էս-Բի-Սի Խմբի` «2011 թվականի Տարվա Բանկ»  ճանաչվելը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ իր գոյության 12-րդ տարում The Banker պարբերականի կողմից անցկացվող մրցանակաբաշխությունը դարձել է ոլորտի ամենահեղինակավորներից մեկը:  Հաղթողներն ընտրվել են ակտիվների աճ, շահութաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, նոր ծառայություններ, ինչպես նաև հետճգնաժամային փուլում փոքր և միջին ձեռնարկություններին ցուցաբերվող աջակցությունը չափանիշներով: Հետազոտության արդյունքները կհրապարակվեն The Banker պարբերականի 2011 թվականի դեկտեմբերյան համարում:

«The Banker հեղինակավոր ամսագրի այս մրցանակը ևս մեկ անուղղակի վկայությունն է մեր ռազմավարության հաջողության. նպատակաուղղված ընդլայնողական քաղաքականություն, նորարարական ծառայությունների ներմուծում, կապիտալի և ռիսկերի արդյունավետ կառավարում, ծախսերի խիստ վերահսկում բոլոր ոլորտներում` ի շահ հաճախորդների և այլ շահառուների», – նշել է «ԷյչԷսԲիՍի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ֆինանսական ցուցանիշները` 2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ.

Շահույթը հարկումից հետո կազմել է 4.6 միլիարդ ՀՀ դրամ` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 53 տոկոս աճ,

Կապիտալի եկամտաբերությունը կազմել է 24 տոկոս (տարեկան կտրվածքով`3 տոկոս աճ) 

Վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2.5 միլիարդ դրամ`ապահովելով 169 տոկոսի աճ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 

Ակտիվները կազմել են 174 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 20 տոկոսով, 

Հաճախորդներին տրված համախառն վարկերը կազմելեն 104 միլիարդ ՀՀ դրամ`  տարեսկզբի համեմատ աճելով 21 տոկոսով,

Հաճախորդների ավանդները կազմել են 114.5 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 9 տոկոսով:

Share