Բաժին. Ֆինանսական

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ ԵՆ ԱՌԵՎՏՐԻ

2011թ. դեկտեմբերի 2-ից “Ազգային Հիփոթեքային Ընկերություն” ՎՎԿ ՓԲԸ զեղչատոկոսային անվանական պարտատոմսերի առաջին թողարկումը թույլատրվել է առևտրի` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի ազատ Сbond շուկայում:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս թողարկումն ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 9,38% տարեկան եկամտաբերությամբ 10,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB1 բորսայական հապավմամբ:

Հիշեցնենք, որ Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը առաջին անգամ է իրականացվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տեղաբաշխման հարթակի միջոցով:

Share