Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 28/12/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 78.65 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 83.00 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.16%-ով և կազմել 1814.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.41%-ով և կազմել 23.81 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.35%-ով և կազմել 1022.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 2381.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.12%-ով և կազմել 8443.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.44%-ով և կազմել 2218.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.99%-ով և կազմել 30431.00 դոլար, անագի գինն աճել է 3.34%-ով և կազմել 24734.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.37%-ով և կազմել 3005.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 3.81%-ով և կազմել 62523.02 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.10%-ով և կազմել 32875.71 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.20%-ով և կազմել 3783.22 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.35%-ով և կազմել 10213.29 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 13925.60 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 6510.49 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 7497.19 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.78%-ով և կազմել 933.76 կետ:

Share