Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 05/01/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.10%-ով և կազմել 74.42 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.09%-ով և կազմել 79.47 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.77%-ով և կազմել 1844.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.22%-ով և կազմել 23.55 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.59%-ով և կազմել 1070.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.49%-ով և կազմել 2255.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.48%-ով և կազմել 8374.50 դոլար, կապարի գինը նվազել է 2.23%-ով և կազմել 2217.50 դոլար, նիկելի գինը նվազել է 6.79%-ով և կազմել 27748.00 դոլար, անագի գինը նվազել է 0.93%-ով և կազմել 24861.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.43%-ով և կազմել 3005.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.33%-ով և կազմել 70702.16 դոլար, կոբալտի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 50000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.02%-ով և կազմել 32930.08 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.16%-ով և կազմել 3808.10 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.47%-ով և կազմել 10305.24 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 14436.31 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 6761.50 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 7633.45 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 940.85 կետ:

Share