Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.93%-ով և կազմել 73.73 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.13%-ով և կազմել 78.57 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.44%-ով և կազմել 1870.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.83%-ով և կազմել 23.98 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 3.13%-ով և կազմել 1104.40 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 1.77%-ով և կազմել 2295.50 դոլար, պղնձի գինն աճել է 2.57%-ով և կազմել 8589.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 2200.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.19%-ով և կազմել 28079.00 դոլար, անագի գինն աճել է 1.65%-ով և կազմել 25270.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.62%-ով և կազմել 3023.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.03%-ով և կազմել 70724.21 դոլար, կոբալտի գինը նվազել է 2.00%-ով և կազմել 49000.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 2.13%-ով և կազմել 33630.61 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 2.28%-ով և կազմել 3895.08 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.56%-ով և կազմել 10569.29 կետ:
Եվրոպական ինդեքսներն աճել են
Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.20%-ով և կազմել 14610.02 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.47%-ով և կազմել 6860.95 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 7699.49 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 942.73 կետ: