Ֆինանսական

Աշխարհի տխրահռչակ «հարկային դրախտները». Աննա Փախլյանի հոդվածը՝ օֆշորի և շահավետ հարկման պայմանների մասին

Աշխարհի մի խումբ երկրներում (տարածքային միավորներում) հարկային քաղաքականության, բանկային և ֆինանսական գաղտնիության և նմանատիպ հարցերում զգալի տարբերությունները ֆինանսական միջոցների ահռելի կուտակումների և հարկային չարաշահումների առիթ են դարձել: Այդպիսի երկրները (տարածքները) ստացել են «հարկային դրախտներ» բնորոշումը:

Սակայն, եթե հարկային բեռն ամեն կերպ թեթևացնելու մրցավազքում հայտնված գործարար հատվածի համար նմանօրինակ տարածքներն ապահովում են «դրախտային» պայմաններ, ապա ակնկալվող հարկային եկամուտների զգալի մասից զրկված պետությունների համար դրանք իրապես «դժոխային» են: Թերևս, հենց այդ հանգամանքով է պայմանավորված «հարկային դրախտների» և օֆշորների նկատմամբ հետաքրքրությունն ամբողջ աշխարհում: Հոդվածում մեկտեղվել և վերլուծվել են միջազգային տարբեր կառույցների կողմից հարկային հանգրվանի կարգավիճակ ստացած երկրների (տարածքների) «սև» և «մոխրագույն» ցանկերն ու դրանց դասակարգումներն ըստ ֆինանսական գաղտնիության և կորպորատիվ «հարկային դրախտի» համաթվերի:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի հերթական համարում տեղ գտած Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանի «Աշխարհի տխրահռչակ «հարկային դրախտները»» հոդվածն էլեկտրոնային տարբերակով կարդացեք այստեղ:

Share