Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 10/01/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.17%-ով և կազմել 74.52 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.28%-ով և կազմել 79.52 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.30%-ով և կազմել 1881.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.51%-ով և կազմել 23.77 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.28%-ով և կազմել 1089.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.03%-ով և կազմել 2463.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.59%-ով և կազմել 8912.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.29%-ով և կազմել 2200.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.12%-ով և կազմել 27466.00 դոլար, անագի գինը չի փոխվել և կրկին կազմել է 25860.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 3160.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 69489.62 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 33704.10 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 3919.25 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.01%-ով և կազմել 10742.63 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 14774.60 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 6869.14 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 7694.49 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 974.51 կետ:

Share