Բաժին. Ֆինանսական

Բանկերում կատարված վճարումներով Հարկադիրի արգելանքների վերացումը և վարույթների կարճումն այսուհետ կիրականացվի 1-2 օրում

Քաղաքացիների կողմից առևտրային բանկերում կատարված վճարումների արդյունքում կատարողական վարույթներով ՀԿԱԾ կողմից կիրառված արգելանքներն առավելագույն սեղմ ժամկետներում վերացնելու ծրագրի շրջանակում Կենտրոնական բանկի և Արդարադատության նախարարության միջև ստորագրվել է կատարողական վարույթներով կատարված վճարումների տվյալների ֆորմատավորված լրացման ապահովմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային նոր գործիքակազմ. վերջինիս արդյունքում կապահովվի առևտրային բանկերում և վճարահաշվարկային կազմակերպություններում քաղաքացիների կողմից կատարված վճարումների՝ կոնկրետ կատարողական վարույթների հետ առավելագույն սեղմ ժամկետում նույնականացումը։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկից։

Թվային նոր լուծումների իրացման արդյունքում կապահովվի քաղաքացիների կողմից բանկերում կատարված վճարումների հիման վրա հնարավորինս սեղմ ժամկետում (1-2 օր՝ նախկին 7 և ավել օրվա փոխարեն) կատարողական վարույթների ինքնաշխատ կարճումն ու արգելանքների վերացումը։

Share