Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը հանդիպում է ունեցել ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունվարի 16-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:

ԿԲ նախագահը ներկայացրել է 2022 թվականի Հայաստանի տնտեսության և ֆինանսական հատվածի արդյունքները և նշել 2023 թվականի սպասվելիք հնարավոր միտումները:

ՎԶԵԲ-ի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու երկու հաստատությունների միջև համագործակցությունը զարգացման տարբեր ծրագրերում:

Կողմերն ընդգծել են ԿԲ-ի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության բարձր մակարդակը և հանձնառել նախանշել համատեղ ծրագրերի համար նոր ոլորտներ:

Share