Բաժին. Ֆինանսական

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոն. «Ավելացված արժեքի հարկ» թեմայով երկօրյա դասընթաց

«Ավելացված արժեքի հարկ» թեմայով երկօրյա դասընթաց տեղի կունենա ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում հունվարի 26-ին և 27-ին:

Դասընթացի թեմաները և օրերը մանրամասն ներկայացված են կցված հղումում՝ https://bit.ly/3iKHePu:

Դասընթացավար՝ «PwC Armenia» խորհրդատվական և աուդիտորական ընկերությունում հարկային և իրավական ծառայությունների գծով ավագ մենեջեր Ասանեթ Ալոյան:

Դասընթացի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է վճարում կատարել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2023թ-ի հունվարի 26-ը ներառյալ, (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) և մասնակցության հայտ լրացնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3kcqDo6:

Կարող եք հայտը ուղարկել նաև TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե):

Դասընթացի արժեքը կազմում է 24 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Share