Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 19/01/23

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 19-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 396.37 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.86 դրամով և կազմել 429.23 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 5.76 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.58 դրամով և կազմել 488.96 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 88.54 դրամով և կազմել 24476.61 դրամ: Արծաթի գինն աճել է 1.09 դրամով և կազմել 308.20 դրամ:

Share