Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 30/01/23

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 30-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 395.88 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.60 դրամով և կազմել 431.87 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 5.69 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.21 դրամով և կազմել 491.25 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 128.34 դրամով և կազմել 24476.27 դրամ: Արծաթի գինն աճել է 0.09 դրամով և կազմել 301.97 դրամ:

Share