Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 30/01/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.19%-ով և կազմել 77.62 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.62%-ով և կազմել 84.85 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.51%-ով և կազմել 1920.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.67%-ով և կազմել 23.68 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.06%-ով և կազմել 1013.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.43%-ով և կազմել 2589.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 9210.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 2159.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.10%-ով և կազմել 29219.00 դոլար, անագի գինը նվազել է 3.34%-ով և կազմել 29809.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.95%-ով և կազմել 3446.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.66%-ով և կազմել 74229.56 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.77%-ով և կազմել 33717.09 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.30%-ով և կազմել 4017.77 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.96%-ով և կազմել 11393.81 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 15126.08 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 7082.01 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 7784.87 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 987.39 կետ:

Share