Ֆինանսական

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96%-ով

Հայաստանում 2022 թվականի արդյունքում ավանդներն աճել են մոտ 43%-ով, նախորդ տարի աճի բարձր տեմպ են ունեցել ոչ ռեզիդենտների ավանդները՝ տարեվերջի դրությամբ կազմելով 1 մլրդ 287 մլն դրամ:

«Ավանդներն աճել են մոտ 43%-ի չափով, որից՝ ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 29.4%, ոչ ռեզիդենտների ավանդների աճը՝  96.3%»,-ասաց Գալստյանը:

Ռեզիդենտների ավանդներին անդրադառնալով՝ նա նշեց, որ պաշարային ցուցանիշը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլրդ 370 մլն դրամ, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 1 մլրդ 287 մլն դրամ: «Հիմնականում աճի բարձր տեմպ ունեցել են ոչ ռեզիդենտների ավանդները»,-ասաց ԿԲ նախագահը:

Նախորդ տարվա ընթացքում աճել է նաև վարկավորումը:  ԿԲ նախագահի խոսքով՝ փոխարժեքի էֆեկտը հանած՝ շուրջ 15%-ի չափով: Հիմնական աճը տեղի է ունեցել ռեզիդենտների վարկերի հաշվին:

Share