2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 235,576 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 15.5% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.3%-ով և կազմել 186,940 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 19.0%-ով և կազմել 256,733 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։