Բաժին. Ֆինանսական

ՀՀ միջազգային պահուստների ծավալը 2022թ. վերջի դրությամբ կազմել է 4.11 մլրդ դոլար

ՀՀ կենտրանական բանկի կողմից հրապարակած տվյալների համաձայն 2022թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի պաշտոնական պահուստային ակտիվների (միջազգային պահուստների) ծավալը կազմել է 4,111.7 մլն դոլար։

Նշված գումարից 4,108.0 մլն դոլարը բաժին է հասնում ազատ փոխարկելի արժույթով արտաքին պահուստային ակտիվներին։ Մասնավորապես, արժեթղթեր՝ 1,720.9 մլն դոլար, Կանխիկ արտարժույթ և ավանդների՝ 2,387.0 մլն դոլար։

Share