Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 03/02/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.39%-ով և կազմել 73.23 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.65%-ով և կազմել 79.94 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 2.71%-ով և կազմել 1877.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 5.08%-ով և կազմել 22.40 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 5.18%-ով և կազմել 980.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.82%-ով և կազմել 2569.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 8980.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.57%-ով և կազմել 2099.50 դոլար, նիկելի գինը նվազել է 3.95%-ով և կազմել 28612.00 դոլար, անագի գինը նվազել է 3.40%-ով և կազմել 28379.00 դոլար, ցինկի գինը նվազել է 4.17%-ով և կազմել 3241.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.72%-ով և կազմել 82496.88 դոլար, կոբալտի գինը նվազել է 6.63%-ով և կազմել 38920.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 33926.01 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.04%-ով և կազմել 4136.48 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.59%-ով և կազմել 12006.95 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 15476.43 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.94%-ով և կազմել 7233.94 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.04%-ով և կազմել 7901.80 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 1002.52 կետ:

Share