Ֆինանսական

Sky. Մեծ Բրիտանիան հնարավոր չի համարում ռազմական ծախսերի ավելացումը գնաճի պատճառով

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը հնարավոր չի համարում մեծացնել ռազմական ծախսերը թագավորությունում բարձր գնաճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտպանության ոլորտի աղբյուրներին։

Ըստ այդ աղբյուրների՝ նախարարը համակարծիք է բրիտանացի զինվորականների հետ ուկրաինական հակամարտության լույսի ներքո աճող արտաքին սպառնալիքների առումով, սակայն չի տեսնում հավելյալ միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն՝ գնաճով պայմանավորված: Ի դեպ, գնաճը Միացյալ թագավորությունում հասել է ռեկորդային 10,5%-ի։

Բրիտանիայում հրամկազմն այդուհանդերձ շարունակում է պնդել ռազմական բյուջեն առնվազն 3 միլիարդ ֆունտ ստեռլինգով ավելացնելու անհրաժեշտությունը: Այժմ թագավորության ռազմական բյուջեն կազմում է տարեկան 48,6 միլիարդ ֆունտ (58,5 միլիարդ դոլար):

Share