Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 07/02/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 3.15%-ով և կազմել 77.23 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.31%-ով և կազմել 83.63 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.20%-ով և կազմել 1889.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը չի փոխվել և կրկին կազմել է 22.32 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.58%-ով և կազմել 984.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 2524.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.60%-ով և կազմել 8925.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 2098.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 27248.00 դոլար, անագի գինն աճել է 0.71%-ով և կազմել 27071.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.18%-ով և կազմել 3136.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.34%-ով և կազմել 83841.70 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 38920.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.78%-ով և կազմել 34156.69 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.29%-ով և կազմել 4164.00 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.90%-ով և կազմել 12113.79 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 15320.88 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 7132.35 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 7864.71 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 1004.37 կետ:

Share