Բաժին. Ֆինանսական

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր` հունվարի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նիստի շրջանակներում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում և «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02-ում:

Share