Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.01%-ով և կազմել 77.65 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 84.16 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.27%-ով և կազմել 1866.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.41%-ով և կազմել 21.87 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.82%-ով և կազմել 953.80 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.73%-ով և կազմել 2499.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.02%-ով և կազմել 8983.00 դոլար, կապարի գինն աճել է 0.26%-ով և կազմել 2126.00 դոլար, նիկելի գինն աճել է 6.40%-ով և կազմել 29142.00 դոլար, անագի գինն աճել է 0.46%-ով և կազմել 27745.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 3123.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 83511.01 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 38920.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսները նվազել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.73%-ով և կազմել 33699.88 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.88%-ով և կազմել 4081.50 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.02%-ով և կազմել 11789.58 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 15523.42 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 7188.36 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 7911.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 977.98 կետ: