Բաժին. Ֆինանսական

2012Թ.-ԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է IPO-ՆԵՐԻ ԱՃ

NYSE Euronext բորսայական խումբը մտադիր է 2012 թվականին իր բորսայական հարթակներում կազմակերպել արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) 120 գործարք` արդյունքում ներգրավելով 23 մլրդ դոլար համախառն ծավալով կապիտալ: Նշենք, որ նախորդ տարի NYSE Euronext-ի հարթակներում իրականացվել էր IPO-ի 104 գործարք, որոնցից 60-ը` ԱՄՆ-ում, 44-ը` Եվրոպայում: Հատկանաշական է, որ 2011 թվականին NYSE Euronext-ին հաջողվել էր IPO-ների արդյունքում ներգրավել 33 մլրդ դոլար:

Ըստ վերլուծաբանների` 2011 թվականն ամբողջ աշխարհի արժեթղթերի շուկաների համար ոչ այնքան բարեհաջող տարի էր: Այս մեկ տարում արժեթղթերի շուկաներում գրանցվել է ակտիվության 28% անկում:

Share