Բաժին. Ֆինանսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան այսուհետ թողարկողներին կտրամադրի ծանուցման ծառայություն` իրենց արժեթղթերի շարժի մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ի Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտից` սույն ծառայությունը լայնորեն կիրառվում է միջազգային շուկաներում, իսկ Հայաստանում առաջին անգամ ներդրվել է Դեպոզիտարիայի կողմից: 

Այսպես, Դեպոզիտարիայի հաճախորդ բաժնետիրական ընկերությունները այսուհետ կարող են օպերատիվ տեղեկություններ ստանալ իրենց կողմից թողարկված արժեթղթերի շարժի մասին, ինչը կօգնի թողարկողին առավել արդյունավետ կերպով հետևել և պահպանել օրենքով սահմանված պահանջները:

Դեպոզիտարիայի կողմից ներդրված նոր ծառայություններից է նաև «Առաքում վճարման դիմաց» (DVP) սկզբունքով արժեթղթերի փոխանցումը: Այդ ծառայության շնորհիվ Դեպոզիտարիան ապահովում է արտաբորսայական շուկայում արժեթղթերով կնքվող գործարքների հուսալիությունը երկու կողմերի համար` արդյունքում հանդես գալով որպես միջնորդ` արժեթղթեր փոխանցողի և ստացողի միջև:  Արժեթղթեր փոխանցող և ստացող կողմերը կարող են վստահ լինել, որ սույն ծառայությունից օգտվելից իրենք չեն կորցնի իրենց ակտիվներն` առանց հանդիպակաց կատարման: 

Share