Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ EUROMONEY ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը և ֆինասական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, մեկնել է Վիեննա, որտեղ հունվարի 16-17-ը մասնակցելու է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «Euromoney»» համաժողովին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այցի շրջանակներում նախատեսված են Արթուր Ջավադյանի հանդիպումները եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի նախագահների, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Share