Բաժին. Ֆինանսական

Safari-տեղ գտած խոցելիությունն ազդել է նաև ArCa օգտատերերի վրա

Safari դիտարկիչում տեղ գտած խոցելիությունն ազդել է նաև ArCa օգտատերերի վրա։ Այս մասին ասվում է վճարային համակարգի թողարկած հայտարարությունում.

«Հարգելի օգտատերեր,

Տեղեկացնում ենք, Safari դիտարկիչում եղել է անհայտ խոցելիություն, որի հետևանքով զեղծարարներին հաջողվել է հավաքագրել Safari դիտարկիչում մուտքագրած տարբեր գաղտնաբառեր և անձնական տվյալներ: Նշված խնդիրը ազդել է նաև ArCa հավելվածի/կայքի այն օգտատերերի վրա, ովքեր չեն օգտագործել երկփուլային նույնականացում (2FA) կայք մուտք գործելիս: Ելնելով վերոգրյալից այս պահին ArCa հավելվածում/կայքում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը:

13/02/2023-ին Apple-ի կողմից թողարկվել են iOS 16.3.1, iPadOS 16.3.1, macOS Ventura 13.2.1 թարմացումները, որոնց միջոցով լուծվել է վերոնշյալ խնդիրը և որոնց նկարագրությունում նշված է, որ եղել է նմանատիպ խնդիր։

Խնդրին կարող եք ծանոթանալ կից ներկայացված հղումներով․

Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք օգտատերերի համար իրենց օգտահաշիվներ մուտք գործելու համար ակտիվացնել երկփուլային նույնականացում (2FA) :

Ակտիվացման հնարավորությունը հասանելի է մեր կայքի միայն web տարբերակով (ոչ հավելվածով)` Ձեր գրանցանոթի Անձնական կարգավորումներ > Երկակի նույնականացում բաժնում։

SMS-ով նույնականացման դեպքում հեռախոսահամարը խնդրում ենք մուտքագրել 374XXXXXX ձևաչափով (առանց + կամ 00-ների)»։

Share