Ֆինանսական

Ալեքսանդր Լուկաշենկո. Աշխարհում նոր պահուստային արժույթի ստեղծման միտում կա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ աշխարհում նոր պահուստային արժույթ ի հայտ կգա:

«Մերձավոր Արևելքը այժմ շատ ազդեցիկ է: Այս մասին զրույց եմ ունեցել Էմիրությունների նախագահի հետ: Նոր պահուստային արժույթի ստեղման միտում կա աշխարհում: Կամ գուցե ստեղծվեն մի քանիսը»,- լրագրողներին ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նաև նկատել է, որ ԱՄՆ-ում գրեթե ամեն հարց կարելի է լուծել փողով, բայց արաբներն աշխարհում իսկապես շատ ազդեցիկ են դարձել աշխարհաքաղաքական ու տնտեսական հարցերում:

Հիշեցնենք՝ Լուկաշենկոն ամսվա սկզբին այցելել է Աբու Դաբիում, որտեղ հանդիպել է ունեցել ԱՄԷ նախագահ Աբու Դաբիի արքայազն շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ:

Share