Բաժին. Ֆինանսական

S&P-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը երեկ` հունվարի 16-ին, վերանայել և արդյունքում մեկ մակարդակով իջեցրել է Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (EFSF) վարկային վարկանիշը` սահմանելով այն AA+ մակարդակում:  Այս մասին նշվում է գործակալության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը (EFSF) ստեղծվել է 2010 թվականին` ԵՄ անդամ երկրների կողմից: Այս հիմնադրամի հիմնական նպատակը Եվրագոտու պարտքային ճգնաժամի դեմ պայքարն է:

Հիշեցնենք, որ օրերս Standard & Poor’s վարկանիշային գործակալությանն իջեցրել էր նաև ԵՄ անդամ 9 երկրների (Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա, Իսպանիա, Կիպրոս, Պորտուգալիա, Մալթա, Սլովենիա և Սլովակիա) վարկային վարկանիշները: Եվրահանձնաժողովի փորձագետները վարկանիշային գործակալության այս քայլը որակել էին «անհիմն» և քննադատել գործակալության գործողությունները:

Share