Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. ԳՆԱՃԱՅԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

Համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները, կարճատև ժամանակահատվածի համար, թույլ են, իսկ ՀՀ տնտեսության զարգացումներից բխող գնաճային ճնշումներն էլ նվազագույնն են: Այսպիսին է ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական գանահատկանը:  

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հայտարարության մեջ` չնայած սոցիալական ծախսերի ավելացմանը` մեր հանրապետությունում բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը կպահպանվի ցածր մակարդակում: Գնահատվում է, որ հարկաբյուջետային հատվածի զարգացումները գնաճային միջավայր չեն ընդլայնի: Աշխատանքի շուկայի զարգացումներն իրենց հերթին՝ անվանական աշխատավարձի և արտադրողականության համադրությամբ,  չեզոք են:

Այս պարագայում ԿԲ-ն շարունակում է չեզոք քաղաքականության իրականացումը (այսինքն՝ քաղաքականության տոկոսադրույքի այնպիսի մակարդակի սահմանում, որը գնաճային միջավայրի վրա չի թողնում ոչ ընդլայնող, ոչ էլ զսպող ազդեցություն): Տնտեսության զարգացման ներկա պայմաններում տոկոսադրույքի այդպիսի մակարդակը, ԿԲ գնահատմամբ,  տատանվում է  8%-ի շրջակայքում:

Share