Ֆինանսական

Անկանխիկ վճարումների արդյունքում թոշակառուներին է վերադարձվել 1 միլիարդ դրամից ավելի գումար

Հայաստանում կենսաթոշակառուների, նպաստառուների կողմից նախորդ տարվա հուլիսից մինչև այժմ իրականացվել է շուրջ 12 միլիարդ 348 միլիոն դրամի անկանխիկ շրջանառություն:

Հունվարը ներառյալ՝ 12 միլիարդ 347 միլիոն 447 հազար անկանխիկ շրջանառության ծավալ է գրանցվել, որից հետվճարը կազմել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ:

Կառավարության նիստի ժամանակ զեկուցողը նշել է, որ վերադարձի միջին թիվը 3200 դրամն է, ինչը նշանակում է, որ 70 տոկոսն օգտագործում են անկանխիկ տարբերակով: Նա կոչ արեց միանալ համակարգին, որը հավելյալ էֆեկտ է տալիս թոշակին:

Share