Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 23/02/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.31%-ով և կազմել 76.04 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.40%-ով և կազմել 82.91 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.14%-ով և կազմել 1833.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.39%-ով և կազմել 21.32 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.64%-ով և կազմել 949.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.91%-ով և կազմել 2396.00 դոլար, պղնձի գինը նվազել է 2.28%-ով և կազմել 8904.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.26%-ով և կազմել 2056.00 դոլար, նիկելի գինը նվազել է 3.95%-ով և կազմել 25387.00 դոլար, անագի գինը նվազել է 2.52%-ով և կազմել 26171.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.74%-ով և կազմել 3034.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.53%-ով և կազմել 82232.33 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 33153.91 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 4012.32 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 11590.40 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 15475.69 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 7317.43 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 7907.72 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 929.43 կետ:

Share