Ֆինանսական

Թուրքիայի Կենտրոնական բանկն իջեցրել է հիմնական տոկոսադրույքը

Թուրքիայի Կենտրոնական բանկը հինգշաբթի օրն իջեցրել է հիմնական տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ հասցնելով 8,5%-ի։

2022-ի դեկտեմբերից տոկոսադրույքը եղել է 9, հոկտեմբերին 12%-ից իջեցվել է 10,5-ի։

2021 թվականի դեկտեմբերից թուրքական իշխանությունները վարում են, այսպես ասած, նոր տնտեսական քաղաքականություն, որը կենտրոնացած է թուրքական լիրայի ամրապնդման վրա։ Այս ծրագրի շրջանակներում Կենտրոնական բանկը աստիճանաբար նվազեցնում է հիմնական տոկոսադրույքը։ 2022 թվականի սկզբից ազգային արժույթն արժեզրկվել է ավելի քան 25%-ով, և այդ միտումն, ըստ տնտեսագետների, կարող է շարունակվել։

Share