Բաժին. Ֆինանսական

ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ. ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ 68%-Ը ԼՈՒԾՎԵԼ Է ՀՕԳՈՒՏ ՀԱՃԱԽՈՐԴԻ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է իր գործունեության երրորդ տարին և հրապարակել Գրասենյակի գործունեության, ընդունած բողոքների և քննած պահանջների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Ըստ ներկայացված տվյալներ`  2011թ.-ի ընթացքում Հաշտարարի գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 803 բողոք: Գրասենյակի կողմից 2011թ.-ի ընթացքում քննվել է 145 պահանջ: Պահանջների քննության արդյունքում գործերի 68%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների: Ընդ որում, դրական ելքով գործերի 74%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով:

Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է գրեթե 53 միլիոն ՀՀ դրամ (20.01.2012թ.-ի դրությամբ 2011թ.-ի ընթացիկ գործերի քանակը կազմում է 17):

Share