Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 27/02/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.11%-ով և կազմել 75.90 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 82.59 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.26%-ով և կազմել 1821.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.63%-ով և կազմել 20.73 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 3.96%-ով և կազմել 942.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.18%-ով և կազմել 2363.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.98%-ով և կազմել 8802.00 դոլար, կապարի գինն աճել է 1.96%-ով և կազմել 2111.50 դոլար, նիկելի գինն աճել է 3.87%-ով և կազմել 25505.00 դոլար, անագի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 25478.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.83%-ով և կազմել 2988.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 81063.88 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 32889.09 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 3982.24 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 11466.98 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.13%-ով և կազմել 15381.43 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.51%-ով և կազմել 7295.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 7935.11 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.41%-ով և կազմել 945.29 կետ:

Share