Բաժին. Ֆինանսական

Ավանդի հատուկ առաջարկ Բիբլոս Բանկ Արմենիայից

Բիբլոս Բանկ Արմենիան իր 15-ամյակի արշավի շրջանակում ներկայացնում է հատուկ առաջարկ՝ «Ավանդ ոչ ավանդական», որը հաճախորդներին հնարավորություն է տալիս ներդնել ավանդ և տոկոսագումարները ստանալ նույն պահին։

Բանկը երաշխավորում է տոկոսագումարների վճարում գործարքը կնքելուց անմիջապես հետո՝ 1 տարի ժամկետով ավանդ ներդնելու պարագայում:

Առաջարկից օգտվել ցանկացողները կարող են վերաներդնել ստացված եկամուտը, կատարել վճարումներ՝ առանց կապիտալից նվազեցնելու, առանձնացնել գումար անսպասելի ծախսերի համար կամ հոգալ ընթացիկ ֆինանսական կարիքները։

Ավանդ ներդնել հնարավոր է Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղում, իսկ Բանկի հաճախորդ լինելու դեպքում՝ նաև Byblos Mobile հավելվածի միջոցով։

Առաջարկի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա մի շարք առաջարկներով և նախաձեռնություններով։ Բանկը հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

Share