Ֆինանսական

«Հայաստանի բանկային համակարգը թվերով». ՀԲՄ-ն ամփոփել է համակարգի գործունեության 2022թ. տարեկան արդյունքները

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), կարևորելով հանրության համար համակարգի վերաբերյալ պարբերական, հավաստի և անկողմնակալ տեղեկատվության ապահովումը, շարունակում է նոր ձևաչափով և եռամսյակային պարբերականությամբ ներկայացնել «Հայաստանի բանկային համակարգը թվերով» պարբերականը, որը ներառում է ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ 

Երկրոդ համարում ամփոփված են բանկային համակարգի գործունեության 2022թ. տարեկան արդյունքները։ 

«Հայաստանի բանկային համակարգը թվերով» 2-րդ համարը հասանելի է կից հղումով՝  https://uba.am/upload/bankain_hamakarg_tverov/2022/Armenian_Banking_System_In_Figures_31.12.2022.pdf ։

Մասնագիտական հանրությանն առաջարկում ենք պարբերականի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ ունենալու դեպքում գրել մեզ pr@uba.am  էլեկտրոնային հասցեին։

Share