Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 08/03/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.34%-ով և կազմել 76.63 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.07%-ով և կազմել 82.67 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.19%-ով և կազմել 1817.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.55%-ով և կազմել 20.08 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.78%-ով և կազմել 939.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.17%-ով և կազմել 2354.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.68%-ով և կազմել 8910.50 դոլար, կապարի գինն աճել է 0.22%-ով և կազմել 2092.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 23974.00 դոլար, անագի գինը նվազել է 1.80%-ով և կազմել 23742.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.71%-ով և կազմել 2975.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 74626.39 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 32798.40 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 3992.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 11576.00 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 15631.87 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 7324.76 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 7929.92 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 951.38 կետ:

Share