Ֆինանսական

Կանադայի Կենտրոնական բանկը պահպանել է հիմնական տոկոսադրույքը 4.5% մակարդակում

Կանադայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է տարեկան 4.5% մակարդակում։

Կանադայի ԿԲ-ն իր որոշման հիմնավորման մեջ նշում է, որ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության զարգացումը համահունչ է իրենց կանխատեսումներին:

Ըստ ԿԲ-ի՝ համաշխարհային տնտեսական աճը շարունակում է դանդաղել, իսկ գնաճը, թեև դեռ բավականին բարձր մակարդակում է, նվազում է էներգիայի ցածր գների ֆոնին: Բացի այդ, ԱՄՆ դոլարը ամրապնդվել է։

Հիշեցնենք՝ տարեսկզբին Կանադայի Կենտրոնական բանկը բարձր գնաճի պայմաններում հիմնական տոկոսադրույքը 4.25%-ից բարձրացրեց 4.5%-ի։ 2022 թվականին նույն պատճառներով կարգավորիչը յոթ անգամ բարձրացրել է դրույքաչափը։ Անցյալ տարվա սկզբին Կանադայում բազային տոկոսադրույքը կազմում էր 0.25%:

Share