Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 09/03/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.96%-ով և կազմել 75.13 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.84%-ով և կազմել 81.15 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.87%-ով և կազմել 1833.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.45%-ով և կազմել 19.99 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.06%-ով և կազմել 938.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.10%-ով և կազմել 2328.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 8853.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 2084.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.94%-ով և կազմել 23269.00 դոլար, անագի գինը նվազել է 1.65%-ով և կազմել 23351.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 2974.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.33%-ով և կազմել 73634.31 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.66%-ով և կազմել 32254.86 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.85%-ով և կազմել 3918.32 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.05%-ով և կազմել 11338.35 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 15633.21 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 7315.88 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 7879.98 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 950.93 կետ:

Share