Բաժին. Ֆինանսական

ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ «ԿԲԱՎԱՐԱՐՎԵՆ» ՔԻՉ ՎԱՐԿԵՐՈՎ

2012 թվականի համար ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) կանխատեսում է մեր երկրի ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի տեմպերի դանդաղում: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2012 թվականի առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում:

Համաձայն ԿԲ վերանայված կանխատեսումների` 2012 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, ՀՀ տնտեսության վարկավորման ծավալները կաճեն 20.2%-ով կամ շուրջ 270.0 մլրդ դրամով` նախորդ տարվա 35.3%-ի կամ մոտ 350.0 մլրդ դրամի փոխարեն: ԿԲ դիտարկմամբ` այս վարկային միջոցները հիմնականում կուղղվի փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը և հիփոթեքային վարկավորման աշխուժացմանը: Ընդ որում, կանխատեսվում է, որ վարկավորման կառուցվածքում կպահպանվի տնտեսությանը տրամադրվող արտարժութային վարկերի գերակշռությունը` պայմանավորված վարկավորման աղբյուրներում առևտրային բանկերի կողմից արտասահմանից ներգրավված արտարժութային  միջոցների մեծ տեսակարար կշռի պահպանմամբ:

Share