Բաժին. Ֆինանսական

Շվեյցարիայի երկրորդ խոշորագույն Credit Suisse բանկը սնանկության եզրին է

Շվեյցարիայի երկրորդ խոշորագույն բանկը ամերիկյան Silicon Valley Bank, Signature Bank և Silvergate Capital բանկերի սնանկության պատճառով հայտնվել է ծանրագույն վիճակում։ Credit Suisse-ի բաժնետոմսերի գինը Շվեյցարական ֆոնդային բորսայում (SIX) գրանցել է պատմական նվազագույն ցուցանիշը։ Արժեթղթերի անկումը առևտրային շրջանի ընթացքում հասել է 30.8%-ի՝ 1.55 շվեյցարական ֆրանկ, իսկ օրվա վերջում արձանագրվել է անկում 24.2%-ով ցուցանիշ՝ 1.77 շվեյցարական ֆրանկ։ Ինչ կայանում է բանկի շուկայական կապիտալիզացիային, ապա այն կրճատվել է 1.5 մլրդ դոլարով կամ 15%-ով։

Շվեյցարական բանկի շուրջ ստեղծված իրավիճակն ազդել է նաև մի շարք եվրոպական բանկերի վրա։ Ֆրանսիական Societe Generale, իտալական Monte dei Paschi և UniCredit բանկերի արժեթղթերով գոծարքները դադարեցվել են կրտրուկ անկման պատճառով։

Բորսայական օրվա ավարտից հետո հայտնի է դարձել, որ Շվեյցարիայի կենտրոնական բանկը պատրաստ է Credit Suisse-ին միջոցներ տրամադրել՝ իրավիճակի շտկելու համար։ Սա կլինի առաջին դեպքը 2008թ. տնտեսական ճգնաժամից հետո։ Շվեյցարիայի կենտրոնական բանկի և կարգավորող FINMA մարմնի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ իրենք շվեյցարական այլ բանկերի համար ռիսկեր չեն տեսնում։ Լուրերի համաձայն Credit Suisse նախատեսում է երկրի կենտրոնական բանկից ստանալ 54 մլրդ դոլարի վարկային գիծ, այս ծավալը պետք է որ բավական լինի կայունացնելու բանկի շուրջ ստեղծված իրավիճակը։

Credit Suisse-ը Շվեյցարիայի երկրորդ խոշորագույն բանկն է, այն հիմնադրվել է 1856թ.-ին։ Վերջին տարիներին բանկը խոշոր վնասներ է կրել։ 2022թ. արդյունքում բանկի վնասների ծավալը կազմել է 7.9 մլրդ դոլար։ 2022թ.-ին բանկի հաճախորդները դուրս են բերել 120 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ, դեպոզիտների ծավալը կրճատվել է 43%-ով, իսկ վարկային պորտֆելի ծավալը՝ 9%-ով։

Share