Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 17/03/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.04%-ով և կազմել 66.34 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.36%-ով և կազմել 72.97 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 3.20%-ով և կազմել 1993.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 3.17%-ով և կազմել 22.75 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.83%-ով և կազմել 980.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.29%-ով և կազմել 2274.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.73%-ով և կազմել 8580.00 դոլար, կապարի գինն աճել է 1.11%-ով և կազմել 2089.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.55%-ով և կազմել 23364.00 դոլար, անագի գինն աճել է 1.31%-ով և կազմել 22510.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.31%-ով և կազմել 2895.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 70195.10 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.19%-ով և կազմել 31861.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.10%-ով և կազմել 3916.64 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.74%-ով և կազմել 11630.51 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.33%-ով և կազմել 14768.20 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.43%-ով և կազմել 6925.40 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 7335.40 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.34%-ով և կազմել 948.97 կետ:

Share