Բաժին. Ֆինանսական

Լավագույն կրիպտո հավելվածների ներբեռնումները SVB-ի փլուզումից հետո զգալիորեն աճել են

Անցած շաբաթ ԱՄՆ բանկային համակարգում տեղի ունեցած ցնցումներից հետո կրիպտո բորսաները և դրամապանակները մեծ թափ ստացան, քանի որ ոմանք փնտրում են բանկային այլընտրանքներ:

Բորսաների և դրամապանակների առնչությամբ կրիպտո հավելվածների 10 լավագույն ներբեռնումները աճել են մոտ 15%-ով, երբ Silicon Valley Bank-ի արժեթղթերը անցյալ շաբաթ ընկան 60%-ով՝ ըստ Apptopia-ի իրական ժամանակի հավելվածների տվյալների մատակարարի գծապատկերի: Լավագույն 10 կրիպտո հավելվածներ են սահմանվել Coinbase-ը, Crypto.com-ը, Trust-ը, Binance-ը, Bitcoin և Crypto DeFi Wallet-ը, Blockchain.com-ը, KuKoin-ը, Kraken-ը, eToro-ն և BitPay-ը:

Միևնույն ժամանակ, ավանդական բանկերի թոփ 10-ը և «թվային» բանկերի հավելվածների ներբեռնումների թոփ 10-ը նվազել են նույն ժամանակահատվածում՝ համապատասխանաբար մոտ 5%-ով և 3%-ով: Բանկային լավագույն 10 հավելվածները ներառում են Capital One, Chase, Bank of America, Wells Fargo, Discover, Citi և U.S Bank, ի թիվս այլոց: Թվային հավելվածների 10-նյակը ներկայացնում են՝ Chime-ը, Dave-ը, Albert-ը, Empower-ը, Varo-ը, MoneyLion-ը, Current-ը, Aspiration-ը, Sable-ը և Oxygen-ը:

Անցյալ շաբաթ Silvergate Capital-ը, Silicon Valley Bank-ը և Signature Bank-ը փակվեցին, ինչի հետևանքով կրիպտո ընկերությունները և ներդրողները և ավանդական օգտվողները փորձում էին տեղափոխել իրենց ակտիվները:

Այս բանկերի փակումը ավելի մեծ հարցեր առաջացրեց, թե որտեղ մարդիկ և ընկերությունները պետք է պահպանեն իրենց  ակտիվները, և որ բանկերին նրանք կարող են (կամ չեն կարող) վստահել:

Միջին և տարածաշրջանային այլ բանկերը՝ ներառյալ First Republic-ը, ճնշման տակ են հայտնվել SVB-ի փլուզումից հետո: First Republic-n ուներ ԱՄՆ-ի չապահովագրված ավանդների երրորդ ամենաբարձր ցուցանիշը SVB-ից և Signature-ից հետո՝ մոտ 119,5 մլրդ դոլար չապահովագրված ավանդներով` ըստ Reuters-ի:

Այս ամբողջ քաոսի հետևանքով բիթքոյնը և եթերը՝ շուկայական կապիտալով ամենամեծ կրիպտոարժույթները, հրապարակման պահին ունեցել են 7 օրվա աճ՝ համապատասխանաբար մոտ 15% և 9%` ըստ CoinMarketCap տվյալների: Բոլոր կրիպտոարժույթների համաշխարհային շուկայի շեմը նույնպես նույն ժամանակահատվածում աճել է 8,3%-ով՝ հասնելով մոտ 1,1 տրլն դոլարի՝ երեքշաբթի օրվա 1,14 տրլն դոլարի շաբաթական առավելագույն ցուցանիշից փոքր-ինչ նվազելով:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share