Ֆինանսական

FT. Հազարավոր աշխատակիցներ կարող են կորցնել իրենց աշխատանքը UBS-ի և Credit Suisse-ի միավորման հետևանքով

Տասնյակ հազարավոր աշխատատեղեր վտանգի տակ կհայտնվեն շվեյցարական Credit Suisse բանկի կողմից խոշորագույն UBS բանկին տիրանալու արդյունքում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Ընդհանուր առմամբ կրճատումները կարող են ազդել միավորված բանկային խմբի 120 հազար աշխատակիցների մինչև մեկ երրորդի վրա:

UBS-ն ունի ավելի քան 74 հազար աշխատակից ամբողջ աշխարհում, իսկ Credit Suisse-ը կարող է փակել մասնաճյուղերը և կրճատել վարչական պաշտոնների թիվը: 2022 թվականի վերջին Credit Suisse-ում աշխատում էր մոտ 50 հազար մարդ, իսկ տարեսկզբին 4000-ն արդեն կրճատվել է:

Հիշեցնենք՝ մարտի 19-ին Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը հավանություն տվեց UBS-ի կողմից Credit Suisse-ի ձեռքբերմանը և երաշխիքներ տրամադրեց երկրի ազգային կարգավորող մարմնին՝ Credit Suisse-ին իրացվելիություն ապահովելու համար։

Share