Ֆինանսական

Ֆրանսիան սատարում ՝ ՀԲ նախագահի պաշտոնում ԱՄՆ-ի առաջադրած թեկնածուին

Ֆրանսիան սատարում է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի կողմից առաջադրված թեկնածու Աջայ Բանգային։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը:

«Անհամբերությամբ եմ սպասում նրա հետ սերտ համագործակցությանը այս պաշտոնում ընտրվելուց հետո»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Mastercard-ի նախկին գործադիր տնօրեն Աջայ Բանգային:

Աջայ Բանգան 63 տարեկան է: Ծնվել է Հնդկաստանում, ԱՄՆ քաղաքացի է: Նա ներկայումս General Atlantic-ի փոխնախագահն է, նախկինում եղել է Mastercard-ի գլխավոր տնօրենը:

Share