Ֆինանսական

209 հազար եվրո երկու պահպանվող տարածքներին՝ CNF-ի կողմից

Կովկասի բնության հիմնադրամը  /CNF/ 2023 տարվա առաջին գումարային փոխանցումներն է կատարել բնության հատուկ պահպանվող երկու տարածքների՝  ՀՀ   Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Խոսրովի անտառ» պետական արգելոցին։ Ընդհանուր առմամբ՝ փոխանցումը կազմել է 209 հազար  եվրո, որից 142 հազար 500 եվրոն հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, իսկ 66 հազար 500 եվրոն՝  «Խոսրովի անտառ» պետական արգելոցին ։ 

Հիշեցնենք, որ հատկացված գումարներով պահպանվող տարածքներում ֆինանսավորվում են կառույցների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերը՝  ապահովելով  տարածքների պահպանության պատշաճ մակարդակը։

Share