Տնտեսական

Բորսաներ – 22/03/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.18%-ով և կազմել 70.10 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.37%-ով և կազմել 75.98 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.89%-ով և կազմել 1979.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.58%-ով և կազմել 23.09 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.66%-ով և կազմել 996.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.88%-ով և կազմել 2286.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.50%-ով և կազմել 8888.50 դոլար, կապարի գինն աճել է 1.03%-ով և կազմել 2116.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 22461.00 դոլար, անագի գինն աճել է 1.55%-ով և կազմել 23395.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.05%-ով և կազմել 2866.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 68078.67 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.63%-ով և կազմել 32030.11 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.65%-ով և կազմել 3936.97 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.60%-ով և կազմել 11669.96 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 15216.19 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 7131.12 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 7566.84 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 980.02 կետ:

Share