Ֆինանսական

Իլոն Մասկ. Բանկերը հալչում են

Իլոն Մասկը կարծում է, որ մինչ ԱՄՆ իշխանությունները պայքարում են կլիմայի փոփոխության դեմ, ԱՄՆ բանկային համակարգը սկսել է «հալչել»։

Միլիարդատերը, Twitter-ում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, թե իր վարչակազմը պատմության մեջ ամենամեծ ներդրումն է կատարել կլիմայի փոփոխության դեմ պայքարում, գրել է՝ «Մմմ… բանկերը հալչում են»:

Հիշեցնենք՝ մարտի 10-ին Կալիֆորնիայի ֆինանսական պաշտպանության դեպարտամենտը հայտարարեց US Silicon Valley Bank (SVB) սնանկության մասին: Սա ԱՄՆ-ի 16-րդ խոշորագույն բանկը, որը սպասարկում էր տեխնոլոգիական և վենչուրային ընկերություններին: Դա ամերիկյան բանկի ամենամեծ սնանկացումն էր 2008-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր։ SVB-ը դրվել է ԱՄՆ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի հսկողության տակ:

Share